Ալոնսո. Ամեն ինչ լավ ընթացավ

Ալոնսո. Ամեն ինչ լավ ընթացավ

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն մեկնաբանել է Իտալիայի Գրան-պրիի որակավորման փուլը, որի արդյունքում ինքը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

«Ամեն ինչ շատ լավ ընթացավ: Թիմում նախապես պայմանավորվել էինք, որ Ֆելիպեն մի փոքր առաջ կընթանա և կօգնի ինձ արագություն հավաքել: Ես պետք է շնորհակալություն հայտնել նրան, քանի որ հենց նա օգնեց ինձ 5-րդը լինել»,-ասել է Ալոնսոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում