Ուեբբեր. Ռայկոնենի տեղափոխությունը միայն կուժեղացնի Ալոնսոյին

Ուեբբեր. Ռայկոնենի տեղափոխությունը միայն կուժեղացնի Ալոնսոյին

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Մարկ Ուեբբերն իր կարծիքն է արատահայտել Կիմի Ռայկոնենի’ «Ֆերրարի» տեղափոխվելու վերբարերյալ, հաղորդում է  Autosport-ը:

«Կարծում եմ, որ «Ֆերրարիի» առաջատար Ֆերնանդո Ալոնսոն այս ամենին դրական է վերաբերում: Կիմին կնպաստի, որպեսզի Ալոնսոն ավելի արդյունավետ ելույթներ ունենա: Բացի այդ Ալոնսոյի համար սա հիանալի հնարավորություն է Կիմիի հետ մրցակցելու տեսանկյունից. դա միայն կուժաղեցնի նրան:

Ինքս կարծում եմ, որ նրանք կկարողանան մտերմանալ, դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-ասել է Ուեբբերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում