Հեմիլտոն. «Մերսեդեսի» գլխավոր մրցակիցը կլինի «Ֆերրարին»

Հեմիլտոն. «Մերսեդեսի» գլխավոր մրցակիցը կլինի «Ֆերրարին»

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը «Ֆորմուլա-1»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ 2014 թվականին իր թիմի գլխավոր մրցակիցը լինելու է «Ֆերրարին»:

-«Ֆերրարիին» միշտ հաջողվել է ստեղծել հոյակապ շարժիչներ: Կարծում եմ՝ հենց նրանք են լինելու «Մերսեդեսի» գլխավոր մրցակիցը 2014 թվականի ընթացքում: Իհարկե, կա նաև «Ռեդ Բուլլը», որտեղ աշխատում է աշխարհի չեմպիոնը և Էդրիան Նյուին: Այնպես որ, նրանք ևս մրցակցության մեջ կլինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում