Հեմիլտոն. Երկրպագուները չպետք է սուլեն Ֆետտելին

Հեմիլտոն. Երկրպագուները չպետք է սուլեն Ֆետտելին

«Մերսեդեսի» արշավորդ Լուիս Հեմիլտոնը կարծում է, որ երկրպագուները չպետք է սուլեն Սեբաստյան Ֆետտելին:

«Առհասարակ սխալ է որևէ մեկին սուլելը, հատկապես, երբ բացասական վերաբերմունքն ուղղված է նրան, ով հաջողության հասնելու համար շատ է աշխատում: Ոչ ոք հաղթելու պարագայում չպետք է նման վերաբերմունքի արժանանա:

Ես վերջնամասում Սեբաստյանի աչքերում կրակ տեսա և փորձեցի պատկերացնել’ ինչ է նշանակում հաղթել այդքան կարևոր արշավում»,-ասել է Հեմիլտոնը:

Հիշեցնենք, որ Սինգապուրի Գրան-պրիում բացահայտ առավելությամբ հաղթեց «Ռեդ Բուլլի» արավորդ Սեբաստյան Ֆետտելը, ինչն էլ հենց առաջացրել էր հակառակորդի երկրպագուների դժգոհությունը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում