«Լոտուսը» կարող է վերանվանվել «Ռենո»

«Լոտուսը» կարող է վերանվանվել «Ռենո»

«Լոտուսի» սեփականատեր Ժերար Լոպեսը հայտարարել է, որ թիմն իր շարժիչներն արտադրող «Ռենո» ընկերության կողմից համաձայնություն ստանալու դեպքում կարող է փոխել անվանումը:

«Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է մեր գործընկերոջ աջակցությունը: Դա մեզ մեծ կշիռ է հաղորդում «Ֆորմուլա 1»-ում և արտասահմանցի բաժնետերերի հետ հարաբերություններում: Դեմ չեմ լինի, եթե թիմը փոխի անվանումը: Ինձ համար առանձնակի մեծ նշանակություն չունի’ թիմը կկոչվի  «Genii», «Լոտուս», թե «Ռենո»»,-Լոպեսի խոսքերն է մեջբերել Motorsport-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում