Էկկլստոունը ցանկանում է` Մասսան մնա «Ֆորմուլա 1»-ում

Էկկլստոունը ցանկանում է` Մասսան մնա «Ֆորմուլա 1»-ում

Կիմի Ռայկոննենի’ «Ֆերրարի» տեղափոխությունից հետո Ֆելիպե Մասսան կորցրել է իր տեղը թիմում և չի բացառվում, որ կլքի «Ֆորմուլա 1»-ը: Սակայն վերջինիս բոսս Բերնի Էկկլստոունը պատրաստվում է Մասսայի համար նոր թիմ գտնել:

Autosport-ը հաղորդում է, որ Բերնին այս պահին անձամբ աշխատում է Մասսայի’ «Ֆորմուլա 1»-ում մնալու ուղղությամբ: Ըստ սեփականատիրոջ’ ավտոարշավորդին ընդամենն անհրաժեշտ է հովանավոր գտնել հայրենի Բրազիլիայից:

«Բրազիլիան «Ֆորմուլա 1»-ում պետք է ունենա իր ներկայացուցիչը: Այդ երկիրը մեծ տնտեսություն ունի, այդ իսկ պատճառով Ֆելիպեին հովանավորները պետք է օգնեն: Ես ցանկանում եմ օգնել, բայց դա ամեն դեպքում բարդ է»,-ասել է Էկկլստոունը:

Հավելենք’ ըստ որոշ տեղեկությունների’ Ֆելիպե Մասսան կարող է տեղափոխվել «Լոտուս», «Զաուբեր» կամ «Ֆորս Ինդինա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում