Բատտոնը մարտական է տրամադրված Կորեայի Գրան-պրիին

Բատտոնը մարտական է տրամադրված Կորեայի Գրան-պրիին

«Մակլարենի» արշավորդ Ջենսոն Բատտոնը պատրաստվում է Կորեայի Գրան-պրիին: Մրցաշարի մեկնարկից առաջ Բատտոնը հարցազրույց է տվել Autosport-ին:

«Եթե «Ֆորմուլա 1»-ում կա մրցուղի, որում իմ բախտը չի բերել, ապա դա հենց Կորեայի մրցուղին է: Սակայն ես դրանից չեմ հուսահատվում, հաջորդ շաբաթ մեկնելու եմ Կորեա’ մեծ ձգտումով և վիճակագրությունը փոխելու մտադրությամբ:

Կարծում եմ’ Սինգապուրում վատ հանդես չեկանք, նույնը պատրաստվում ենք կրկնել Կորեայում»,-ասել է Բատտոնը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում