Մասսա. Բանակցում եմ մի քանի ակումբների հետ

Մասսա. Բանակցում եմ մի քանի ակումբների հետ

«Ֆերրարիի» արշավորդ Ֆելիպե Մասսան, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ներկայիս ակուբից, հայտարարել է, որ արդեն նոր առաջարկներ ունի:

«Ես առաջվա պես կենտրոնացած եմ այս մրցաշրջանի եզրափակիչ մրցաշարերի վրա, սակայն դրա հետ մեկտեղ բանակցություններ եմ վարում մի քանի ակումբների հետ: Կարծում եմ՝ ճիշտ կլինի անուններ նշել, երբ հստակ համաձայնություն ձեռք բերենք:

Մի քանի լավ տարբերակներ ունեմ և լավատեսորեն եմ տրամադրված: Ըստ իս, վատ ընտրություն չեմ կատարի»,-հայտարարել է Մասսան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում