Ալոնսո. Մեզ հաջողություն է անհրաժեշտ

Ալոնսո. Մեզ հաջողություն է անհրաժեշտ

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն հայտարարել է, որ գիտակցում է՝ ընթացիկ մրցաշրջանում վերջնական չեմպիոնության համար ոչ միայն պետք է լավ ելույթներ ունենալ, այլև մի փոքր հաջողություն:

«Ես և ակումբի նախագահը կարծում ենք, որ մրցաշրջանի մնացած հատվածում կարող է ամեն ինչ տեղի ունենալ: Բոլորը հիշում են՝ Ամերիկայի գավաթի ժամանակ ԱՄՆ-ի թիմը սկզբում զիջում էր 1:8 հաշվով, սակայն ի վերջո հաղթեց՝ 9:8:

Գիտենք՝ նույնն անելը բարդ է լինելու, սակայն երկու հաջող արշավից հետո ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել: Մեզ հաջողություն է անհրաժեշտ, և դա մենք գիտակցում ենք»,-Ալոնսոյի խոսքերն ենք մեջբերում Autosport-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում