Սեբաստյան Ֆետտելը՝ Կորեայի Գրան-պրիի առաջատար

Սեբաստյան Ֆետտելը՝ Կորեայի Գրան-պրիի առաջատար

Կորեայի Գրան-պրին ավարտվեց «Ռեդ Բուլլի» արշավորդ Սեբաստյան Ֆետտելի տպավորիչ հաղթանակով: Յոնամի ավտոդրոմում Ֆետտելը տոնեց իր կարիերայի 34-րդ հաղթանակը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Լոտուսից» Կիմի Ռայկոննենը, երրորդը կրկին «Լոտուսից» Ռոմեն Գրոժանն էր:

«Մերսեդեսի» առաջատար Լուիս Հեմիլտոնը 5-րդ արդյունքը գրանցեց, իսկ Ֆերնանդո Ալոնսոն («Ֆերրարի»)՝ 6-րդը: Այժմ Կոնստրուկտորների գավաթում 402 միավորով առաջատարը «Ռեդ Բուլլն» է, երկրորդը «Ֆերրարին» է՝ 284 միավոր, երրորդը՝ «Մերսեդեսը»՝ 283:

Հավելենք՝ «Ֆորմուլա 1»-ի աշխարհի առաջնության հաջորդ փուլն անցկացվելու է Սուզուկայում՝ առաջիկա հանգստյան օրերի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում