Հեմիլտոն. Մենք կոնկրետ ծրագիր ունեինք

Հեմիլտոն. Մենք կոնկրետ ծրագիր ունեինք

«Մերսեդեսի» արշավորդ Լուիս Հեմիլտոնը մեկնաբանել է Կորեայի Գրան-պրիում ելույթները: Հիշեցնենք, որ վերջնական արդյունքներով Հեմիլտոնը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

«Մենք կոնկրետ ծրագիր ունեինք: Հետ նայել պետք չէ, կարելի է մտածել, որ կանգառների ժամանակ պետք է ավելի արագ գործեինք, սակայն երբեք չգիտես՝ ինչ կլինի բուն արշավի ժամանակ: Եթե մեր պիտ-ստոպն ավելի վաղ լիներ, գուցե հաղթեինք»,-ասել է Հեմիլտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում