Ռայկոնեն. Եթե որակավորման փուլում արդյունավետությունը բարձրացնենք՝ կարող ենք հաղթել

Ռայկոնեն. Եթե որակավորման փուլում արդյունավետությունը բարձրացնենք՝ կարող ենք հաղթել

«Լոտուսի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը մեկնաբանել է Ճապոնիայի Գրան-պրին։

««Սուզուկան» աշխարհի լավագույն մայրուղիներից մեկն է։ Ես ամեն մրցաշրջանում սպասում եմ այնտեղ հանդես գալուն։

Կան որոշ ոլորաններ, որոնք հարկավոր է անցնել հնարավորինս արագ, բայց կան նաև այնպիսիք, որոնք պահանջում են առավելագույն հավասարակշռվածություն, որպեսզի կարողանաս պահպանել լավագույն արագությունը։ Եթե չափազանց ուժեղ ես հարձակվում՝ կարող ես պատժվել։ Ես դա հասկացա անցյալ տարվա որակավորման ժամանակ, երբ մրցաշրջանի ավարտին իմ լավագույն շրջանում էի։

Կորեայում սարսափելի որակավորում էր, բայց դժվար է ասել՝ ինչքանով կապ ուներ մեկնարկային դիրքը։ Սեբսատիան Ֆետելը մրցման վերջում մեզնից արագ էր, բայց ոչ ուժեղ։ Կորեայում մենք ավելի մոտ էինք «Ռեդ Բուլին», քան նախորդ մրցարշավների ժամանակ, բայց ոչ բավարար չափով մոտ։

Եթե կարողանանք մեր աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել ամեն շաբաթ, ապա միշտ հաղթանակի շանս կա, այդ պատճառով պետք է շարունակենք ջանալ։ Տեսնենք՝ մինչև մրցաշրջանի ավարտն ինչ կհաջողվի անել»,-Ռայկոնենի խոսքեր

Հետևեք մեզ նաև Telegram-ում