Ուեբբեր. Ճապոնացի երկրպագուները շատ կրքոտ են

Ուեբբեր. Ճապոնացի երկրպագուները շատ կրքոտ են

«Ռեդ Բուլլի» արշավորդ Մարկ Ուեբբերը Ճապոնիայի Գրան-պրիին ընդառաջ՝ խոսել է ճապոնացի երկրպագուների նկատմամբ ունեցած վերաբերմունքից: 

«Ճապոնիայում տիրող մթնոլորտն աշխարհում լավագույններից մեկն է: Տեղի երկրպագուները շատ կրքոտ են, նրանք սիրում են մրցաշարերը, մեզ վերաբերվում են այնպես, ինչպես կվերաբերվեին գլադիատորների:

Ճապոնացի երկրպագուները շատ տեղեկացված են, հետևում են մրցաշրջանի ամբողջ ընթացքին: Նրանք հաճախ ցանկանում են մեզ հետ քննարկել մրցաշրջանի ելույթները, նվերներ տալ, անգամ գիտեն՝ երբ են մեր ծննդյան օրերը»,-ասել է Մարկ Ուեբբերը Autosport-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում