Ալոնսո. Մասսան չի զիջում Ռայկոնենին

Ալոնսո. Մասսան չի զիջում Ռայկոնենին

«Ֆերրարիի» արշավորդ Ֆերնանդո Ալոնսոն պատմել է, թե իր կարծիքով ինչ է սպասվում թիմին հաջորդ մրցաշրջանում, երբ իրենց միանալու է Կիմի Ռայկոնենը:

«Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում Կիմիի հետ լավ արդյունքներ կգրանցենք «Ֆերրարիի» համար և կփորձենք որքան հնարավոր է շատ միավոր վաստակել: Սակայն ըստ իս, արագության տեսանկյունից Ֆելիպե Մասսան չի զիջում Կիմիին:

Այնպես որ, եթե մենք մրցունակ թիմ ունենանք, հաջողությունների կհասնենք: Եթե թիմը մրցունակ չլինի, ապա մրցաշրջանը մեզ համար կլինի այնպիսին, ինչպիսինն է ընթացիկը»,-ասել է Ալոնսոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում