Մահացել է Մարիա դե Վիլոտան

Մահացել է Մարիա դե Վիլոտան

Մարիա դե Վիլոտային, ով մասնակցել է Ֆորմուլա-1-ի արշավներին, երեկ Սևիլիայի հյուրոնացոներից մեկում մահացած են գտել: Նրա Facebook-յան պաշտոնական էջից հարազատները տարածել են հետևյալ հաղորդագրությունը. 

«Հարգելի ընկերներ, Մարիան հրաժեշտ տվեց մեզ: Նա, ինչպես բոլոր հրեշտակները, երկինք բարձրացավ: Շնորհակալ ենք Աստծոն նրան մեզ շնորհելու համար»:

Իսպանական ԶԼՄ-ները գրում են, որ Մարիայի հյուրանոցային համարում ոչ մի թմրադեղ կամ կյանքին սպառնացող նման բաներ չեն հայտնաբերվել:

Իր կարիերայի ընթացքում դե Վիլոտան հաղթել ADAC ProCar սերիայի մրցաշարում, Ֆորմուլա-3-ում և Ֆորմուլա Սուպերլիգայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում