Ռայկոնեն. Աշխատանքի նկատմամբ վերաբերմունքս չի փոխվել

Ռայկոնեն. Աշխատանքի նկատմամբ վերաբերմունքս չի փոխվել

«Լոտուսի» արշավորդ Կիմի Ռայկոնենը հավաստիացնում է, որ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը չի փոխել, մոտիվացիան չի պակասել, թեպետ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է «Ֆերրարի»:

«Կարծում եմ՝ աշխատանքի նկատմամբ իմ մոտեցումը երբեք չի փոխվել: Այն այնպիսին է, ինչպիսին եղել է մրցաշրջանի սկզբում: Այն փաստը, որ ես այլ ակումբ է տեղափոխվելու, ոչինչ չի փոխել՝ ցանկանում եմ հաղթանակներ տոնել ընթացիկ մրցաշրջանում:

Ինձ համար հետաքրքիր չէ պարզապես մեքենա վարել և չգրոհել: Ես միշտ ցանկանում եմ անել այն ամենը, ինչը տվյալ պահին իմ ուժերի սահմաններում է, այդ իսկ պատճառով էլ այժմ չեմ մտածում հաջորդ մրցաշրջանի մասին»,-Ռայկոնենի խոսքերը մեջբերել է ESPN-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում