Գողացել են Նիկո Ռոսբերգի սաղավարտը

Գողացել են Նիկո Ռոսբերգի սաղավարտը

«Մերսեդեսի» արշավորդ Նիկո Ռոսբերգը հայտարարել է, որ այս մրցաշրջանում՝ Գերմանիայի գրան-պրիի ժամանակ ակումբի ավտոտնակից գողացել են իր սաղավարտը: Միջադեպը տեղի ունեցել կիրակի օրվա արշավից առաջ՝ անծանոթ մարդը ներս է մտել և գողացել հենց Ռոսբերգի սաղավարտը:

«Գերմանիայի գրան-պրիի ժամանակ՝ կիրակի օրը, ժամը գիշերվա 1:51 րոպեին ակումբի ավտոտնակից գողացել են իմ սաղավարտը: Եթե որևէ մեկը գիտի, թե ով է արել դա, թող տեղյակ պահի: Ես ոչ ոքի երբեք չեմ նվիրում օրիգինալ սաղավարտս: Եթե որևէ մեկը տեսնի այն eBay-ում, թող կապ հաստատի ինձ հետ»,-հայտարարել է Ռոսբերգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում