Ֆետտել. Հնդկաստանի մրցուղին պարզունակ չէ

Ֆետտել. Հնդկաստանի մրցուղին պարզունակ չէ

«Ռեդ Բուլլի» արշավորդ Սեբաստիան Ֆետտելը խոսել է Հնդկաստանի գրան-պրիից ունեցած սպասելիքներից:  Autosport-ին տված հարցազրույցում Ֆետտելն ասել է, որ Հնդկաստանում մրցուղին ինչ-որ չափով խանգարում է  ռիթմի մեջ ընկնելուն:

«Հնդկաստանում մրցուղին պարզունակ չէ. անցումների ժամանակ հեշտ չէ ռիթմի մեջ ընկնել: Ամենադժվար հատվածը լեռան գագաթ բարձրանալն է՝ երրորդ անցման ժամանակ: Այնպես որ, Հնդկաստանում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է արշավորդի լավ «հոտառություն»:

Այստեղ արշավներից հետո շատ գեղեցիկ մրցանակ են շնորհում. հիանալի կլինի այս մրցաշրջանում ևս մեկ տիտղոս նվաճելը»,-ասել է Ֆետտելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում