Բատտոն. Մենք միայն մի քանի միավորի կարող ենք վաստակել

Բատտոն. Մենք միայն մի քանի միավորի կարող ենք վաստակել

«Մակլարենի» արշավորդ Ջենսոն Բատտոնը Հնդկաստանի գրան-պրիից առաջ հայտարարել է, որ իր թիմն ընդամենը մի քանի միավոր վաստակելու հնարավորություն ունի:

«Վերջին գրան-պրիները ցույց տվեցին, որ մենք դեռ կարող ենք ընդամենը մի քանի միավոր վաստակել: Սակայն ես ինքս վայելում էի Կորեայի մրցաշարը, իսկ այժմ պատրաստվում եմ Հնդկաստանի գրան-պրիին:

Հույս ունեմ, որ առաջիկա հանգստյան օրերին կկարողանամ որոշ մրցակիցներիս դեմ իսկական պայքար մղել»,-ասել է Բատտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում