Ֆորմուլա-1. Այս տարվա Հնդկաստանի գրան-պրին կարող է չկայանալ

Ֆորմուլա-1. Այս տարվա Հնդկաստանի գրան-պրին կարող է չկայանալ

Հնդկաստանի բարձրագույն դատարանը պատրաստ է քննարկել «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի հերթական փուլը` Հնդկաստանի գրան-պրին չեղարկելու հարցը, ինչը կապված է մրցաշարի կազմակերպիչների կողմից դեռ անցյալ Հնդկաստանի գրան-պրիի համար հարկերը չվճարելու հետ:

Խնդիրը կայանում է նրանում, որ երկու տարի առաջ դատարանը որոշում ընդունեց սառեցնել մրցաշարի տոմսերի վաճառքից ստացված եկամտի 25 տոկոսը Նյու-Դելիում հարկերի վճարման պատճառով ծագած տարաձայնությունների պատճառով: Սակայն դատարանի այդ որոշումը չէր իրականացվել:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի գրան-պրին պլանավորված է անցկացնել հոկտեմբերի 25-ից 27-ը 

Հետևեք մեզ նաև Telegram-ում