Ռոնալդուն ներկայացրել է Nike-ի նոր հավաքածուն

Ռոնալդուն ներկայացրել է Nike-ի նոր հավաքածուն

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել նաև խաղադշտից դուրս:

Պորտուգալացի գոլահարը վերջերս ներկայացրել է Nike ապրանքանիշի հատուկ CR7 սերիայի նոր հավաքածուն:

«Nike Mercurial IX CR7» անվանումը կրող այս խաղակոշիկները նախատեսված են հենց այն ֆուտբոլիստների համար, ովքեր խաղադաշտում առավել արագ են գործում և հաճախակի հարվածներ կատարում: Հատուկ տեխնոլոգիաներով պատրաստված «Nike Mercurial IX CR7»-ը մեծացնում է հարվածի արագությունը և դիպուկությունը:

Հավաքածուի մեջ ներառվող խաղակոշիկկների և հագուստի վրա պատկերված է աստղային երկինքը խորհրադանշում է նոր բարձունքներ, որոնք այս մրցաշրջանում պետք է նվաճի Ռոնալդուն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում