Հեմիլտոն. Երկրորդ տեղի համար պատրաստ ենք մեռնել

Հեմիլտոն. Երկրորդ տեղի համար պատրաստ ենք մեռնել

«Մերսեդեսի» արշավորդ Լուիս Հեմիլտոնը հայտարարել է, որ իր թիմը պատրաստ է մեռնել Կոնստրուկտորների գավաթի խաղարկությունում երկրորդ տեղը զբաղեցնելու համար:

«Մենք պատրաստ ենք մեռնել երկրորդ տեղի համար: Շատ ենք ցանկանում հասնել այդ նպատակին, իսկ ես պարզապես փորձում եմ այս հարցում օգնել թիմակիցներիս:

Մնացած գրան-պրիներում կփորձեմ որքան հնարավոր է լավ հանդես գալ, հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Վերջին արշավների ժամանակ «Լոտուսը» բավականին հաջող արդյունքներ է գրանցել, «Ֆերրարիին» ևս հաջողվել է լավացնել դրությունը. այնպես որ, այս թիմերը շարունակում են մնալ մեր գլխավոր մրցակիցները:

Սովորաբար մրցաշրջանի երկրորդ հատվածում ես ավելի լավ եմ հանդես գալիս: Կարճատև դադարից հետո վերադառնում եմ լիցքերով լի, պայքարի պատրաստ»,-ասել է Հեմիլտոնը Autosport-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում