Ֆետտել. Վաղը հետաքրքիր պայքար է սպասվում

Ֆետտել. Վաղը հետաքրքիր պայքար է սպասվում

«Ռեդ Բուլլի» արշավորդ Սեբաստյան Ֆետտելը, ով հաղթել է Հնդկաստանի գրան-պրիի որակավորման երկու փուլերում, տպավորություններով կիսվել է Autosport-ի հետ զրույցում:

«Այսօր դեռևս ուրբաթ է, մրցուղին, կարծես, ամբողջությամբ պատրաստ չէ: Սովորաբար շաբաթ օրերին ամեն ինչ շատ ավելի լավ է լինում: Բացի այդ մենք վաղուց նման կազմով հանդես չենք եկել, այնպես որ՝ վաղը շատ հետաքրքիր պայքար է սպասվում»,-ասել է Ֆետտելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում