Ռայկոնեն. Պետք է ավելացնենք արագությունը

Ռայկոնեն. Պետք է ավելացնենք արագությունը

«Լոտուսի» արշավորդ Կիմի Ռայկոնենը մեկնաբանել է Հնդկաստանի գրան-պրիի որակավորման երկու փուլերի արդյունքները: Նշենք, որ առաջին օրը Կիմին գրանցել է 17-րդ ցուցանիշը, երկրորդ օրը՝ 8-րդ:

«Այսօր մեքենան լավ էր աշխատում, բայց ամեն դեպքում պետք է ավելացնենք արագությունը: Առավոտյան մի քանի փոփոխություններ կատարեցինք, քանի որ ես գոհ չէի արագությունից: Այժմ իրավիճակը փոխվել է դեպի դրականը:

Կարծում եմ՝ վաղը կարող ենք դրական արդյունքի հասնել: Մրցուղին բավականին անհարթ է, բայց տեղեր կան, որտեղ հնարավոր է ավելացնել արագությունը»,-ասել է Ռայկոնենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում