Ալոնսո. Առաջին հերթին պետք է գոհ լինեն քեզ վարձատրողները

Ալոնսո. Առաջին հերթին պետք է գոհ լինեն քեզ վարձատրողները

«Ֆերրարիի» արշավորդ Ֆերնանդո Ալոնսոն ESPN-ին տված հարցազրույցում նշել է, որ իր համար անչափ կարևոր է ակումբի ղեկավարության վերաբերմունքը:

«Ինձ համար շատ կարևոր է, որ ինձ վարձատրող թիմը գոհ մնա կատարածս աշխատանքից: Առաջին հերթին կարևոր է, որ քեզանից գոհ լինեն քեզ վարձատրողները, մնացյալն այդքան էլ մեծ նշանակություն չունի:

Երբ ես հեռացա «Ռենոյից», մեկ մրցաշրջան անցկացրի «Մակլարենում», իսկ հետո «Ռենոն» ցանկացավ վերադարձնել ինձ: Հիմա նույնը «Մակլարենի» պարագայում է. ակումբի ղեկավարությունը հրապարակավ ասել է՝ երջանիկ կլինեն, եթե ես վերադառնամ: Սակայն «Ֆերրարիում» բոլորն ինձ շատ լավ են վերաբերում, և պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն կա:

Ինձ ամենից շատ ուրախացնում է այն, որ իմ ակումբները միշտ գոհ են լինում և կասկածի տակ չեն դնում պրոֆեսիոնալիզմս»,-ասել է Ալոնսոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում