Բատտոն. Չենք կարող պայքարել բարձր հորիզոնականների համար

Բատտոն. Չենք կարող պայքարել բարձր հորիզոնականների համար

«Մակլարենի» արշավորդը կարծում է, որ իր թիմն ընթացիկ մրցաշրջանում հնարավորություն չունի պայքարելու բարձր հորիզոնականների համար: 

«Մրցաշարերի ընթացքում միշտ էլ բարդ է լուրջ փոփոխություններ կատարել, ամեն փուլում ձգտում ենք ավելացնել արագությունը, հարմարվել մրցուղուն, սակայն մեր ժամանակը շատ քիչ է: Նախկինի հետ համեմատած կարգավորումների լուրջ փոփոխություններ կատարելով՝ մենք բարդ իրավիճակում հայտնվեցինք, բայց համոզված ենք՝ այդպես էր պետք անել:

Այս պահին չենք կարող պայքարել բարձր հորիզոնականների կամ առաջին երեք մրցանակների համար, այնպես որ, կարող ենք հանգիստ փորձարկումների կատարել»,-հայտարարել է Բատտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում