Աբու-Դաբի. «Ռեդ Բուլլը» կրկին բարձունքում է

Աբու-Դաբի. «Ռեդ Բուլլը» կրկին բարձունքում է

Աբու-Դաբիի գրան-պրիում հաղթանակը «Ռեդ Բուլլինն» էր.  Սեբաստյան Ֆետտելը տոնեց այս մրցաշրջանում 7-րդ անընդմեջ, կարիերայի՝ 37-րդ հաղթանակը:

Ֆետտելի թիմակից Մարկ Ուեբբերը, ով մեկնարկել էր փոուլից գրանցեց երկրորդ ժամանակը, իսկ երրոդը «Մերսեդեսի» արշավորդ Նիկո Ռոսբերգն է:

Ներկայացնում ենք առաջին տասնյակը.

1. Սեբաստյան Ֆետտել «Ռեդ Բուլլ»  55 շրջադարձ
2. Մարկ Ուեբբեր «Ռեդ Բուլլ» +30,8
3. Նիկո Ռոսնբերդ «Մերսեդես» +33,6
4. Ռոմեն Գրոժան «Լոտուս» +34,8
5. Ֆերնանդո Ալոնսո «Ֆերրարի» +67,1
6. Պոլ դի Ռեստա «Ֆորս Ինդիա»+78,1
7. Լուիս Հեմիլտոն «Մերսեդես» +79,2
8. Ֆելիպե Մասսա «Ֆերրարի» +82,8
9. Սերխիո Պերես «Մակլարեն» +91,1
10. Ադրիան Սուտիլ «Ֆորս Ինդիա» +93,2

Նշենք, որ 22 արշավորդներից միայն մեկը չհասավ եզրագծին. Կիմի Ռայկոնենը առաջին իսկ շրջադարձում վթարվեց՝ այդպիսով դուրս մնալով պայքարից:

Հավելենք, որ մրցաշրջանի ավարտից 2 գրան-պրի առաջ գլխավոր հարցը երկրորդ հորիզոնականն է. դրա համար պայքարում են «Մերսեդես» և «Ֆերրարին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում