Հեմիլտոնը դժգոհում է արագությունից

Հեմիլտոնը դժգոհում է արագությունից

«Մերսեդեսի» արշավորդ Լուիս Հեմիլտոնը չի հասկանում, թե ինչու էր ոչ բավարար արագ Աբու-Դաբիում կայացած գրան-պրիի ժամանակ:

«Եթե որակավորման ժամանակ ես սխալ թույլ չտայի, ապա արագության մրցավազքում կսկսեի պայքարն առաջին շարքից: Չնայած արդարության համար պետք է նշեմ, որ գրան-պրիի ժամանակ բոլիդը իրեն ուղղակի լավ չդրսևորեց: Ես նույնիսկ պատճառները չեմ կարողանում հասկանալ:

Այնպիսի տպավորություն էր, կարծես բոլիդին ավելացրել էին 50 կգ քաշ: Ես շատ դանդաղ էի ընթանում: Նույնիսկ եթե մեկնարում սկսեի առաջին շարքից, բոլորը կշրջանցեին: Հույս ունեմ, որ ձմռանը մենք կկարողանանք լավ աշխատել բոլիդի և անվադողերի վրա»,-ասել է Հեմիլտոնը Autosport-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում