ՀՖՖ. Որակազարկումներ և տուգանքներ «Գանձասարի» և «Արարատի» համար

ՀՖՖ. Որակազարկումներ և տուգանքներ «Գանձասարի» և «Արարատի» համար

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Որոշվել է նոյեմբերի 2-ին կայացած Հայաստանի առաջնության 11-րդ տուրի «Գանձասար»-«Արարատ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցելու համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն երկու թիմերի ֆուտբոլիստների համար սահմանել որկազարկումներ, իսկ ակումբների համար` դրամական տուգանքներ:

Ստորև ներկայացնում ենք կարգապահական նիստի ժամանակ ընդունված արձանագրությունը` 

02/11/13թ. «Գանձասար»-«Արարատ» (ԲԽ13-14041) խաղին ծեծկռտուքին մասնակցելու համար 

1.1 «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանին (N 1483) որակազրկել 2 խաղով, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

1.2 «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Արթուր Ավագյանին (N 1982) որակազրկել 1 խաղով, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:

1.3 «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Արմեն Տատինցյանին (N 764) որակազրկել 2 խաղով պայմանական:

1.4 «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Դարկո Բոնդիչին (N 23561) որակազրկել 2 խաղով, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

1.5 «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Ստեփան Ղազարյանին (N 879) որակազրկել 1 խաղով, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:

1.6 «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Գևորգ Նռանյանին (N 797) որակազրկել 1 խաղով, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:

1.7 «Արարատ» թիմի ֆուտբոլիստներ Գալուստ Պետրոսյանին (N 343), Հովհաննես Գրիգորյանին (N 676) և Վաչագան Կարապետյանին (N 354) որակազրկել 2 խաղով պայմանական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում