Ֆետտել. Տեղափոխությունը չի փոխի քննադատաների կարծիքը

Ֆետտել. Տեղափոխությունը չի փոխի քննադատաների կարծիքը

«Ռեդ Բուլլի» գերմանացի արշավորդ Սեբաստյան Ֆետտելը կարծում է, որ անգամ այլ ակումբ տեղափոխության պարագայում իրենք քննադատողների թիվը չի նվազելու:

«Կարծում եմ՝ եթե անգամ այլ ակումբ տեղփոխվեմ, միևնույն է կրկին կգտնվեն ինձ քննադատողներ և գործիս թերահավատորեն վերաբերողներ: Տեղափոխությունը չի փոխելու մարդկանց կարծիքը:

Վերջին հաշվով, պետք է ես ինքս կատարածս աշխատանքից հաճույք ստանամ, իսկ հիմա երջանիկ եմ գտնվելուս վայրիս և արածիս համար: Շատ ուրախ եմ լինել այն մարդը, որը հիմա եմ, չէ՞ որ ինքներս ենք նայում հայելու մեջ և հարցնում՝ արդյոք գոհ ենք մեզանից»,-Ֆետտելի խոսքերը մեջբերել է AutoSport-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում