Մասսան բանակցություններ է վարել «Լոտուսի», «Մակլարենի» հետ

Մասսան բանակցություններ է վարել «Լոտուսի», «Մակլարենի» հետ

Ֆելիպե Մասսան, ով «Ֆորմուլա -1»-ի հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու «Ուիլյամսի» կազմում, պատմել է՝ նախքան վերջնական որոշում կայացնելը բանակցել է մի շարք ակումբների հետ:

«Բանակցություններ եմ վարել ոչ միայն «Ուիլյամսի», այլև «Լոտուսի», «Ֆորս Ինդիայի» և «Մակլարենի» հետ: Անկեղծ, եթե հաշվի առնենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել իմ կարիերայում, և ապագայի հետ կապված սպասլիքներս, ապա «Ուիլյամսն» ինձ համար ճիշտ ընտրություն է:

Հնարավոր է՝ հիանալի լիներ նաև «Մակլարենում», սակայն նրանք առաջընթացի այլ ճանապարհ են ընտրել: Այդ իսկ պատճառով էլ, ես «Ուիլյամսը» համարում եմ ապագայի թիմ, որն ինձ լիովին համապատասխանում է»,-Մասսայի խոսքերը մեջբերել է Autosport-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում