Ռայկոնենը վիրահատության է ենթարկվել

Ռայկոնենը վիրահատության է ենթարկվել

 Դեռևս «Լոտուսի» արշավորդ Կիմի Ռայկոնենը վիրահատության է ենթարկվել և վերջ դրել իրենց անհանգտացնող խնդիրներին:

Կիմիին վերջին մրցաշարերի ժամանակ անհանգստացնում էին մեջքի ցավերը: Autosport-ից տեղեկանում ենք, որ արշավորդը բարեհաջող վիրահատության է ենթարկվել Ստրասբուրգում, և այս պահիհ որևէ խնդիր չկա:

Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանից Կիմի Ռայկոնենը հանդես է գալու ոչ թե «Լոտուսի», այլ «Ֆերարիի» կազմում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում