Մարկո. Ֆետտելն ավելի լավն է, քան Հեմիլտոնը և Ռոսբերգը միասին

Մարկո. Ֆետտելն ավելի լավն է, քան Հեմիլտոնը և Ռոսբերգը միասին

«Ռեդ Բուլլի» խորհրդատու Գելմուտ Մարկոն հայտարարել է, որ ակումբի արշավորդ Սեբաստյան Ֆետտելն ավելի լավ մարզիկ է, քան «Մերսեդեսի» արշավորդ Լուիս Հեմիլտոնը և Նիկո Ռոսբերգը միասին:

«Ես հաճախ եմ «Մերսեդսի» կողմից այնպիսի հավաստիացումներ լսում, որ իրենց արշավորդների զույգը լավագույնն է «Ֆորմուլա-1»-ում: Սակայն միայն Ֆետտելն ավելի լավն է, քան Հեմլիտոնը և Ռոսբերգը միասին: Դա փաստ է»,-Մարկոյի խոսքերը մեջբերել է «Motorsport»-ը:

Հավելենք՝ 2013թ. մրցաշրջանում Ֆետտելը վաստակել է 347 միավոր, իսկ Հեմիլտոնը և Ռոսբերգը միասին՝ 334:

Հետևեք մեզ նաև Telegram-ում