Ֆետտելը գերազանցեց Շումախերի ռեկորդը

Ֆետտելը գերազանցեց Շումախերի ռեկորդը

ԱՄՆ-ի գրան-պրիում 8-րդ անընդմեջ և այս մրցաշրջանում 12-րդ հաղթանակը տոնեց «Ռեդ Բուլլի» առաջատար Սեբաստյան Ֆետտելը: 8 անընդմեջ մրցաշարում տոնած հաղթանակով Ֆետտելը գերազանցեց «Ֆորմուլա-1»-ի լեգենդ Միխայել Շումախերի ռեկորդը: Վերջինս իր կարիերայի ընթացքում հաղթել էր 7 անընդմեջ մրցաշարում:

Երկրորդ արդյունքը ցույց տվել «Լոտուսի» արշավորդ Ռոմեն Գրոժանն էր, երրորդը՝ Ֆետտելի թիմակից Մարկ Ուեբբերը:

Ներկայացնում ենք լավագույն տասնյակը.

1. Սեբաստյան Ֆետտել-«Ռեդ Բուլլ» – 56 շրջան
2. Ռոմեն Գրոժան-«Լոտուս» +6,2
3.Մարկ Ուեբբեր-«Ռեդ Բուլլ»+8,3
4. Լուիս Հեմիլտոն-«Մերսեդես» +27,3
5. Ֆերնանդո Ալոնսո-«Ֆերրարի» +29,5
6. Նիկո Հյուլնշկենբերգ -«Զաուբեր» +30,4
7. Սերխիո Պերես «Մակլարեն»+46,6
8.Վալտերի Բոտաս «Ուիլյամս» +54,5
9. Նիկո Ռոսբերգ-«Մերսեդես» +59,1
10. Ջենսոն Բատտոն-«Մակլարեն» +77,2

Հետևեք մեզ նաև Telegram-ում