Շումախեր. Համոզված եմ՝ փոքր ժամանակ Ֆետտելը փորձել է ինձ նմանակել

Շումախեր. Համոզված եմ՝ փոքր ժամանակ Ֆետտելը փորձել է ինձ նմանակել

Աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը կարծում է, որ մեր օրերի լավագույն արշավորդներից Սեբաստյան Ֆետտելը կարող է ութ անգամ նման հաջողության հասնել:

«Եթե նայենք Ֆետտելի արդյունքներին և նրան, թե ինչպես է նա դրանց հասնում, ապա ամեն ինչ շատ յուրօրինակ է թվում: Կան մի քանի հիանալի արշավորդներ, սակայն Ֆետտելն իր մեջ ամբողջացնում է բոլոր դրական կողմերը:

Համոզված եմ՝ Ֆետտելը փոքր ժամանակ հեռուստացույցով արշավներ նայելիս փորձել է նմանակել ինձ: Ինձ համար հաճելի է, որ նա այժմ կարող է պարզապես զանգահարել և խորհուրդ հարցնել:

Ես միշտ գիտակցել եմ, որ իմ ռեկորդները գերազանցելու են: Կարծում եմ՝ Սեբաստյանը կարող է դա անել: Նա դեռ երիտասարդ է և հաղթանակների ծարավ ունի»,-Շումախերի խոսքերը մեջբերել է  RTL.de-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում