Հեմիլտոնը դժգոհում է մեքենայի արագությունից

Հեմիլտոնը դժգոհում է մեքենայի արագությունից

«Մերսեդեսի» արշավորդ Լուիս Հեմիլտոնը խոստովանել է, որ Բրազիլիայի գրան-պրիի առաջին օրվանից հետո մեքենայի հետ կապված որոշակի խնդիրներ ունի, սակայն իրեն հուսադրում է թիմակցի ցուցադրած արագությունը:

«Եթե իմ կարիերային հայացք նետենք, ապա կտեսնենք, որ անձրևային եղանակին ես միշտ աչքի եմ ընկել, սակայն այս մեքենայի պարագայում ոչ մի հույս չկա: Չգիտեմ, թե ինչ է կատարվում, քանի որ իրոք խնդիրներ կան:

Միանգամայն տեսանալի է, որ Նիկոյի մեքենան առավել արագ է, այնպես որ ինքս պետք լուծեմ խնդիրները և փորձեմ ավելի լավ արդյունք գրանցել»,-ասել է Հեմիլտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում