Ալոնսո. Հաճելի է լինել երրորդը

Ալոնսո. Հաճելի է լինել երրորդը

«Ֆերրարիի» արշավորդ Ֆերնանդո Ալոնսոն մեկնաբանել է Բրազիլիայի գրան-պրիի որակավորման փուլի արդյունքները: Իսպանացին որակավորման փուլում գրանցել էր երրորդ ժամանակը, առաջինը «Ռեդ Բուլլի» առաջատար Սեբաստյան Ֆետտելն էր, երկրորդը «Մերսեդեսից» Նիկո Ռոսբերգը:

«Վերջին մի քանի մրցաշարերի որակավորման փուլերի անհաջողություններից հետո հաճելի է այս անգամ լինել երրորդը: Ցավոք, ես չկարողացա իդեալական շրջան անցկացնել. երրորդ շրջանի ժամանակ մրցուղու սահմաններից դուրս եկա:

Դրա հետևանքով կորցրեցի 7-10 վայրկյան և կարծում եմ, որ բաց թողեցի երկրորդը լինելու հնարավորությունը»,-Ալոնսոյի խոսքերը մեջբերել է  Autosport-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում