Բատտոն. Հասկանում ենք, որ անհաջող մրցաշրջան ենք անցկացրել

Բատտոն. Հասկանում ենք, որ անհաջող մրցաշրջան ենք անցկացրել

Ջենսոն Բատտոնը համոզված է, որ իր թիմը «Ֆորմուլա 1»-ի ավարտված մրցաշրջանի ելույթներից համապատասխան հետևություններ կանի և հաջորդ մրցաշրջանում ավելի լավ արդյունքներ կգրանցի:

«Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ անհաջող մրցաշրջան ենք անցկացրել: Կարծում եմ’ այդ մասին շատ խոսելու կարիք չկա:

Չնայած անհաջողություններին, թիմում հիանալի մթնոլորտ է տիրում, հավատում ենք մեր ուժերին: Այս տարի իրոք թիմի համար բարդ էր, բայց, ըստ իս, կարվեն համապատասխան հետևություններ և հաջորդ մրցաշրջանն ավելի հաջող կլինի»,-«Մակլարենի» արշավորդի խոսքերը մեջբերում ենք The Telegraph-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում