Հեմիլտոն. Չունենք այն հաջողությունը, որին արժանի ենք

Հեմիլտոն. Չունենք այն հաջողությունը, որին արժանի ենք

«Մերսեդեսի» արշավորդ Լուիս Հեմիլտոնը Sky Sports-ին տված հարցազրույցում խոսել է հաջորդ մրցաշրջանի համար իր ծրագրերից: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կոնստրուկտորների գավաթում «Մերսեդեսը» զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ Հեմիլտոնն անձնական ցուցանիշով միայն չորրորդն էր:

«Վերջերս է ավարտվել Կոնստրուկտորների գավաթը, որում մենք երկրորդ տեղը զբաղեցրինք: Այլևս չենք ցանկանում հայտնվել այդ հորիզոնականում և հաջորդ մրցաշրջանում այդ ուղղությամբ ենք աշխատելու:

Այսպիսով, ամբողջ թիմի նպատակն է լինելու հաղթել երկու տիտղոսը: Եթե մենք չանեք դա, ապա կհիասթափվենք: Թիմում բոլորը հաղթանակների ծարավ ունեն, քանի որ մենք չունենք այն հաջողությունը, որին արժանի ենք»,-ասել է Հեմիլտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում