Շումախեր. Ուրախ եմ, որ Ֆետտելի թիմակիցը չեմ

Շումախեր. Ուրախ եմ, որ Ֆետտելի թիմակիցը չեմ

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխաել Շումախերն իր կարծիքն է արտահայտել «Ֆ1»-ի ներկայիս առաջատար, «Ռեդ Բուլլի» արշավորդ Սեբաստյան Ֆետտելի վերաբերյալ:

«Սեբաստյանը հիանալի է հանդես գալիս, նրա ելույթները կայուն են: Նայեք, թե ինչերի է նա հասել թիմակիցների հետ համեմատած, չէ՞ որ առավելությունները հասկանալու համար պետք է համեմատել հենց թիմակիցների հետ:

Օրինակ’ Մարկ Ուեբբերը, եթե չեմ սխալվում, մեկ արշավում է հաղթել: Ուրախ եմ, որ ես Ֆետտելի թիմակիցը չեմ: Նա, անկասկած, չեմպիոն է: Եթե իմ ռեկորդները մեկ օր պետք է գերազանցվեն, ապա ես գերադասում եմ, որ դա անի Ֆետտելը»,-հայտարարել է Շումախերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում