Ֆրայ. Տիտղոսը կորցրեցինք Կանադայում

Ֆրայ. Տիտղոսը կորցրեցինք Կանադայում

«Ֆերրարիի» տեխնիկական տնօրեն Պետ Ֆրայը Autosport-ին տված հարցազրույցում խոսել է ավարտված մրցաշրջանի անհաջողությունների մասին:

«Կարծում եմ, որ ձմռան ընթացքում մենք չկարողացանք բավարար ուշադրություն դարձնել մեքենաների վիճակին և դրանք առավել արդյունավետ դարձնել:

Իրականում գլխավոր փոփոխություններն արվեցին այն փաթեթի պատճառով, որը մենք Կանադա էինք տարել. փոփոխությունների հետևանքով առաջացան խնդիրներ, որոնք մենք չկարողացանք լուծել:

Եթե դուք ինձ հարցնեք, թե երբ մենք կորցրեցինք տիտղոսը, ես կպատասխանեմ, որ հենց Կանադայում»,-ասել է Ֆրայը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում