«Լոտուսը» դեռ չի վճարել Ռայկոնենի ամբողջ աշխատավարձը

«Լոտուսը» դեռ չի վճարել Ռայկոնենի ամբողջ աշխատավարձը

«Լոտուսի» սեփականատերը հայտարարել է, որ իր թիմը մինչ օրս վերջնականորեն չի պարզել հարաբերությունները Կիմի Ռայկոնենի հետ:

«Մենք դեռ հարցեր ունենք Կիմիի հետ: Նրան վճարել ենք աշխատավարձի միայն մի մասը. Աբու-Դաբիի գրան-պրիի ժամանակ մենք պայմանավորվել ենք մնացյալ մասը վճարելու հարցում:

Ֆինանսական որոշ խնդիրներ կային: Չեմ մանրամասնի, բայց մենք շուտով կկարգավորենք ամեն բան»,-ասել է Ժերար Լոպեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում