Գվարդիոլան, Ալոնսոն և Կասիլյասը` մարզաշխարհի ամենաոճային ներկայացուցիչներ

Գվարդիոլան, Ալոնսոն և Կասիլյասը` մարզաշխարհի ամենաոճային ներկայացուցիչներ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հանաքականի ավագ Իկեր Կասիլյասը և նրա թիմակից Խաբի Ալոնսոն Showroomprive.es-ի տվյալներով՝ ճանաչվել են 2013թ ամենալավ հագնվող իսպանացիները. գրում է «AS»-ը:

Ըստ ուսումնասիրության՝ Ալոնսոն ճանաչվել է ամենալավ հագնվողը: Նրա ոճին համապասխան հագուստները բավականին պահանջված են խանութներում:

Գվարդիոլայի ոճը ևս աչքի է ընկնում. նա հաճախ է հայտնվում տղամարդկանց նորաձևության ամսագրերում:

Իկեր Կասիլյասը, ով ընդօրինակում է իր հարսնացուի ‘casual chic’ ոճը, ևս առանձնանում է իր ճաշակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում