Շումախերը ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Շումախերը ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերն այսօր առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց:

«Europe1»-ը տեղեկացնում է, որ Մերիբելում դահուկներով սահելու ժամանակ արշավորդն ընկել է և գլխի ծանր վնասվածք ստացել: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:

Հիշեցնենք, որ 2012 թվականի մրցաշրջանից հետո Շումախերն ավարտեց կարիերան «Ֆորմուլա 1»-ում: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ նա կարող է վերադառնալ և հանդես գալ «Լոտուսում», սակայն Միխայելն այդ տեղեկատվությունը հերքեց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում