Շումախերը երկրորդ անգամ է վիրահատվել

Շումախերը երկրորդ անգամ է վիրահատվել

Արդեն հայտնել ենք, որ «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը կոմայի մեջ է: Հիմա նա Գրենբոլի հոսպիտալում է, ու բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում գերմանացու վիճակը.

-Մենք արել ենք ամեն անհրաժեշտ բան: Դեռ չենք կարող ասել, թե երբ նա կառողջանա: Անընդհատ նրա ընտանիքի հետ կապի մեջ ենք ու վերահսկում ենք իրավիճակը: Երկրորդ վիրահատությունն ենք կատարել, քանի որ ուղեղային լուրջ վնասվածքներ կան` արյան զեղում,-ասել է պրոֆեսոր Յոհան Պայանը: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում