Շումախերի ընտանիքն իր շնորհակալությունն է հայտնել բժիշկներին ու երկրպագուներին

Շումախերի ընտանիքն իր շնորհակալությունն է հայտնել բժիշկներին ու երկրպագուներին

Միխայել Շումախերի ընտանիքն իր շնորհակալությունն է հայտնել «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոնին բուժող բժիշկներին ու երկրպագուներին.

-Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին, քանի որ նրանք ամեն հնարավոր բան անում են, որ օգնեն Միխայելին: 

Շնորհակալ ենք նաև երկրպագուներին, այն մարդկանց, ովքեր ցավում են կատարվածի համար ու աջակցում են մեզ,-Շումախերի կնոջ` Կորիննի խոսքերն է մեջբերում Motorsport-Total-ը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում