Բարիկելլո. Աղոթում եմ քեզ համար, Միխայել

Բարիկելլո. Աղոթում եմ քեզ համար, Միխայել

«Ֆորմուլա 1»-ի նախկին ավտոարշավորդ Ռուբենս Բարիկելլոն հայտարարել է, որ աղոթում է իր նախկին մրցակից Միխայել Շումախերի ապաքինման համար:

Նա Շումախերի հետ ելույթ է ունեցել 2000 և 2005 թվականներին:  Այդ ընթացքում Շումախերը 5 չեմպիոնական տիտղոս է նվաճել:

-Կյանքում ամենակարևորը հիշել լավ պահերն ու ծիծաղը: Ես աղոթում եմ քեզ համար,-մարզիկի խոսքերն է մեջբերում Ansa-ն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում