Ուեբեր. Հավատում եմ, որ Շումախերը կապաքինվի

Ուեբեր. Հավատում եմ, որ Շումախերը կապաքինվի

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի նախկին գործակալ Վիլլի Ուեբերը հայտարարել է, որ խորապես ցնցվել է, երբ տեղեկացել է չեմպիոնի կրիտիկական վիճակի մասին, սակայն հավատում է, որ գերմանացին իր մարտական ոգու շնորհիվ կարող է դուրս գալ ստեղծված իրավիճակից:

-Ես խորապես ցնցված եմ: Միայն մի բան է ինձ հանգստացնում` գիտեմ, որ նա մարտիկ է ու մինչև հիմա հաղթահարել է ամեն բան: Դրա համար էլ հավատում եմ, որ կապաքինվի: Ես շատ անհանգիստ եմ: Կյանքիս մեծ մասը նրա հետ եմ անցկացրել,-ասել է Ուեբերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում