Բժիշկները Շումախերի վիճակի վերաբերյալ մեկնաբանություններ չեն տալիս

Բժիշկները Շումախերի վիճակի վերաբերյալ մեկնաբանություններ չեն տալիս

«Ֆորմուլա 1» յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով օրեր առաջ Մերիբելում դահուկներով սահելիս ընկել էր և գլուխը հարվածել քարի, շարունակում է մնալ կոմայի մեջ:

44-ամյա մարզիկն այժմ գտնվում է Գրենբոլի հիվանդանոցում, ենթարկվել է երկու վիրահատության, սակայն  բժիշկները նրա առողջական վիճակի մասին նոր մեկնաբանություններ տալ հրաժարվում են. հաղորդում է France Press-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր’ Շումախերի վիճակը կրիտիկական է:

Միխայել Շումախերը սկսել է հանդես գալ «Ֆորմուլա 1»-ում 1991 թվականից, կարիերան ավարտել է 2012-ին: Այդ ընթացքում նա եղել է «Ջորդանի», «Բեննետոնի», «Ֆերրարիի» և «Մերսեդեսի» արշավորդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում