Շումախերը դարձավ 45 տարեկան

Շումախերը դարձավ 45 տարեկան

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը այսօր դառնում է 45 տարեկան: 

Շումախերը ավտոարշավորդի կարիերան սկսել է 14 տարեկանից, քանի որ հենց այդ տարիքում էլ վարորդական իրավունք է ստացել:  «Ֆերրարիի» հետ գերմանացին սկսել է աշխատել 1996 թվականից: 

Հիշեցնենք, որ ավտոսպորտի ամենահնչեղ անունն այսօր կոմայի մեջ է: Դեկտեմբերի 29-ին Շումախերը Մերիբելում դահուկներով սահելու ժամանակ ընկել է և գլխի ծանր վնասվածք ստացել: Արդեն մի քանի օր է նրա վիճակը կայուն ծանր է, սակայն բժիշկները որևէ հուսադրող մեկնաբանություն չեն տալիս:

Allsport.am-ը ևս իր աջակցությունն է հայտնում մարզիկին ու արագ ապաքինում մաղթում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում